Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանում բենզինը թանկացել է ևս 20 դրամով

13:00, հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Հայաստանում բենզինը թանկացել է ևս 20 դրամով

Մեկամսյա դադարից հետո Հայաստանում վերսկսվել է բենզինի ու դիզվառելիքի գների սրընթաց աճը։

Այսօր Հայաստանի բենզալցակայաններում նկատելի է բենզինի և դիզվառելիքի գների աճ՝ 20 դրամով. այս պահին ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 520, պրեմիումը՝ 540, սուպերը՝ 620 դրամ։ Համարժեքորեն աճել է նաև դիզվառելիքի գինը՝ կազմելով 500 դրամ մեկ լիտրի համար։

Հիշեցնենք, որ միայն վերջին երկու ամսում Հայաստանում բենզինը թանկացել է 150 դրամով, որը կազմում է նախկին արժեքի շուրջ 50%-ը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
36936 | 0
Facebook