Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Խաչքարեր, որոնց արձանագրություններում առկա են անեծքի և օրհնանքի բանաձևեր». Սևակ Արևշատյան

03:12, երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
«Խաչքարեր, որոնց արձանագրություններում առկա են անեծքի և օրհնանքի բանաձևեր». Սևակ Արևշատյան

Խաչքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Սևակ Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք ունենք խաչքարեր, որոնց արձանագրություններում առկա են անեծքի և օրհնանքի բանաձևեր: Դեղձնուտի խաչքարի արձանագրություն եմ հիշում, որտեղ երկուսն էլ կան:
     Պատարագ մատուցողները /կատարչիքն/ ինչպես միշտ թող օրհնվեն, իսկ ահա այն մարդիկ` մեծ, թե փոքր, որոնք կպակասեցնեն եկեղեցու իրերը /թէ ոք յէկեղեցոյս իրաց պակասեցնէ/, թո'ղ դատվեն /որոշեալ լիցի/ Տիրոջ կողմից:
     Իսկ խաչքարի հեղինակներից մեկը մեզ քաջահայտ Պողոսն է»:

Դեղձնուտի խաչքար
Դեղձնուտի խաչքար
Աղբյուրը` Սևակ Արևշատյան
5036 | 0
Facebook