Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հարցազրույցներ

«Ապաշրջափակման գործընթաց մեր տարածաշրջանում չի լինելու». Հայկ Սուքիասյան

00:00, հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
«Ապաշրջափակման գործընթաց մեր տարածաշրջանում չի լինելու». Հայկ Սուքիասյան

Քաղաքագետ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության անդամ Հայկ Սուքիասյանը «Ֆակտոր»-ի եթերում ընդգծել է, թե իր կարծիքով՝ ապաշրջափակման գործընթացը չի լինելու։

«Իսկ եթե հավանականություն էլ կա, ապա դա դարերի գործընթաց է։ Մենք պետք է նկատի ունենանք, որ եթե ապաշրջափակում լինում է, տարածաշրջանի պետությունները քիչ թե շատ խաղաղվելու են, և տարածաշրջանը միգուցե և զարգացման հուն կբռնի։ Բայց արդյո՞ք սա ձեռնտու է ՌԴ-ին։ Ես կարծում եմ՝ ձեռնտու չէ»,- հայտարարել է նա:

Սուքիասյանի խոսքով՝ ՌԴ-ն պիտի շարունակի կոնֆլիկտը տաք պահել, որովհետև կոնֆլիկտների հանգստացումը, կարծես, իրենց ձեռնտու չէ. «Հետևապես, եթե նույնիսկ ինքը թույլ տա, ես կարծում եմ՝ ապաշրջափակումը բարդ գործընթաց է, և եթե իշխանությունները, մեր ժողովուրդը ունեն մտածում, որ դա կլինի արագ, դա հնարավոր բան չէ։ Չի լինելու արագ, որովհետև 40 հատ քարտեզներ են բերելու, ասեն՝ այս քարտեզով անենք պրոցեսը, մենք ասենք՝ չէ, մյուս քարտեզով։ Սա ընդհանրապես հոգեմաշող գործընթաց է լինելու, եթե մենք շատ կենտրոնանանք այս գործընթացի վրա»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ապաշրջափակման գործընթաց մեր տարածաշրջանում չի լինելու». Հայկ Սուքիասյան
| | |
1929 | 0
Facebook