Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխության կարիք կա». Հակոբ Հակոբյան

03:06, չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
«Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխության կարիք կա». Հակոբ Հակոբյան

ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխության կարիք կա: Այդ ընտրություններում այս երևույթը շատ ավելի կարևոր է, քան ընտրված կամ չընտրված համայնքապետերի անուն-ազգանունները։ Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն կրեց, իսկ ընդդիմությունն ընդհանրապես չմասնակցեց, քանզի հաշվարկված էր, որ նրանք նույնպես մերժվելու են ընտրողի կողմից: Այսինքն, հունիսի 20-ի արդյունքներն արդեն առ ոչինչ են: Հայաստանում առկա է նոր քաղաքական-հասարակական հոսանքների և միավորների կենսական պահանջ։ Ակնհայտ է դառնում, որ հասարակությունը պահանջում է նոր օրակարգ և միավորող գաղափարներ։ Քաղաքական հայտնի և անհայտ ուժերը պետք է լսեն ժողովրդի ձայնը»:

Աղբյուրը` Հակոբ Հակոբյան
3064 | 0
Facebook