Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի՞թե այս իրավիճակում ավելի ընդունելի ձև չկար՝ Անկախության տոնը նշելու»․ Նազարյանը՝ Փաշինյանին

17:54, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«Մի՞թե այս իրավիճակում ավելի ընդունելի ձև չկար՝ Անկախության տոնը նշելու»․ Նազարյանը՝ Փաշինյանին

Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հացրուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին նկատեց, որ այս ամիսների ընթցաքում անհետ կորածների խնդրով զբաղվող որևէ լուրջ գերատեսչություն չի ստեղծվել։
     «Գուցե պատճառն այն է, որ անհետ կորած տղաները կամ նրանց ծնողները խանգարում են, որ գունագեղ շոուներն ավելի շատ լինեն․․․ մի՞թե այս իրավիճակում, երբ ունենք գերիներ, անհետ, կորածներ, թարմ շիրիմներ․․․ մի՞թե ավելի ընդունելի ձև չկար՝ Անկախության տոնը նշելու»,- ասաց Նազարյանը։
     «Ես ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել եմ՝ նման ձևակերպմամբ»,- Նազարյանին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
     «Ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք սրտի, տոնական չէ, կա այլ խնդիր՝ ՀՀ-ն 30 տարեկան է, և եթե այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, մեր դրոշի գույները շատ վառ գույներ են․ ես չեմ կարծում, թե մենք պիտի չեղարկենք դրոշի գույները, բայց ուզում եմ ասել, որ նախատեսվող միջոցառման առանցքը մեր նահատակների հիշատակի ընդգծումն է»,- նշեց Փաշինյանը։
     Վարչապետի խոսքով՝ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ Անկախության ու Արցախյան երեք պատերազմներում և, ընդհանրապես, պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած զինծառայողների հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին։

4484 | 2
Facebook