Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանում բենզինը շարունակում է թանկանալ

09:12, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
Հայաստանում բենզինը շարունակում է թանկանալ

Բենզինի և դիզվառելանյութի գինը Հայաստանում կրկին աճել է։

Այսօր առավոտյան բենզալցակայաններում բենզինի գինն աճել է 10 դրամով և այս պահին ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 500, պրեմիումը՝ 520, սուպերը՝ 620 դրամ։ Նույն համամասնությամբ թանկացել է նաև դիզվառելանյութը։

Հիշեցնենք, որ միայն վերջին երեք ամիսներին Հայաստանում բենզինը թանկացել է 130 դրամով, որը կազմում է նախկին արժեքի շուրջ 45%-ը։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21038 | 0
Facebook