Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները». Արարատ Միրզոյան

15:25, երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ.
«Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները». Արարատ Միրզոյան

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Միրզոյանը նշել է, որ երկկողմ համագործակցության համար առանցքային նշանակություն ունեն բարձր մակարդակի վրա գտնվող ամենօրյա շփումները: «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: «Տարածաշրջանում, սակայն, պահպանվում է բավականին լարված իրավիճակ. Բաքուն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,- հավելել է Միրզոյանը:

5685 | 1
Facebook