Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրոպայի առաջնություն․ Դանիելյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները

13:36, հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ.
Եվրոպայի առաջնություն․ Դանիելյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները

Երեկ տեղի ունեցավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության 9-րդ տուրը։ 2-րդ հորիզոնականում ընթացող Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար Յուլյա Օսմակի հետ։ Մարիա Գևորգյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակներ տոնեցին, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ պարտվեց։ 9-րդ տուրից հետո աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Յուլյա Օսմակը, Էլինա Դանիելյանը 7 միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները։ Աննա Սարգսյանը 6 միավորով գտնվում է 11-րդ հորիզոնականում։
     Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր։

5613 | 0
Facebook