Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին

14:36, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է անօրինական ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին: Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

«Այսօրվանից (հուլիսի 26-ից), որոշ ընտանիքներ, ենթակա են արագացված արտաքսման: Արագացված արտաքսումն օրինական ընթացակարգ է այն ընտանիքների համար, որոնք օրինական հիմքեր չունեն ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար»,- նշել են նախարարությունում:

Ամերիկյան իշխանությունները նաև նախազգուշացրել են անօրինական կերպով ԱՄՆ ներխուժելու փորձերից:

«Այդ գործողությունները վտանգավոր են և կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետևանքների այն անձանց համար, որոնք փորձում են դա անել»,- ասվում է հայտարարության տեքստում:

Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմն աշխատում է անվտանգ, կարգավորված և հումանիտար ներգաղթային համակարգ ստեղծելու վրա:

4709 | 0
Facebook