Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի Հայնան նահանգում ջրհեղեղներից 63 մարդ է զոհվել

18:12, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
Չինաստանի Հայնան նահանգում ջրհեղեղներից 63 մարդ է զոհվել

Չինաստանի Հայնան նահանգում 63 մարդ է զոհվել տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղների պատճառով: Եվս հինգ մարդ անհետ կորած է:

Վտանգավոր շրջաններից տարհանվել են շուրջ 900 հազար մարդ: Չինաստանում տարերային աղետից տուժած մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 11 միլիոնը: Քանդվել կամ մասնակի վնասվել է 8876 շինություն:
     Նահանգային իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակ: Փրկարարական և աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է շուրջ 200 հազար մարդ:

6805 | 0
Facebook