Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բողոքի ակցիաներից հետո Կուբայում իրավիճակը հանգիստ է

13:42, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Բողոքի ակցիաներից հետո Կուբայում իրավիճակը հանգիստ է

Կիրակի տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո Կուբայի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում պարեկություն իրականացնող ոստիկանական ջոկատների մի մասը շարունակում է հերթապահությունը: Իրավիճակը քաղաքում հանգիստ է, իրադարձությունների վայրից հաղորդել է ТАСС-ի թղթակիցը:
     Ուժեղացված պարեկությունը շարունակվում է Հավանայի գլխավոր զբոսավայր Մալեկոնում: Պաշտոնական տվյալներով՝ հինգշաբթի քաղաքում անկարգություններ չեն գրանցվել։
     Մայրաքաղաքում վերականգնվել է շարժական ինտերնետի աշխատանքը, սակայն Facebook-ի, WhatsApp-ի և Instagram-ի հասանելիությունը մինչ օրս սահմանափակ է: Խանութներն ու հասարակական սննդի հաստատություններն աշխատում են սանիտարական նորմերի համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
     Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Կուբայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել էր, որ երկրի մի քանի քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց մասնակիցներն ավերել են մի շարք խանութներ: Նախագահ Դիաս-Քանելը Կուբայի հեղափոխության պաշտպաններին կոչ էր արել դուրս գալ փողոց՝ իշխանությունների դեմ սադրանքները կանխելու համար:

3590 | 0
Facebook