Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի»․ Ալիև

18:00, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
«Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի»․ Ալիև

«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ռազմական գործողությունների ժամանակաշրջանն անցյալում է, բայց մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
     «Ես բազմիցս հայտարարել եմ և հիմա ուզում եմ կրկնել․ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը գտել է իր լուծումը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանի կարգով: Ինձ է տեղեկություններ են հասնում, որ կրկին խոսվում է այն մասին, թե իբր հարցը չի լուծվել, հակամարտությունը լուծված չէ: Սա շատ սխալ և ռիսկային ճանապարհ է», - ասել է Ալիևը Արցախյան վերջին պատերազմի հաշմանդամների և զոհերի ընտանիքներին բնակարաններ ու մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ:

Ըստ նրա՝ «եթե հակամարտությունը լուծված չէ, ապա թող բացատրեն, թե ինչպես պետք է այն լուծել»:
     «Մենք հավատում ենք, որ այն լուծված է: Պատերազմն անցյալում է: Բայց չնայած դրան՝ մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ասել է նա։

15411 | 5
Facebook