Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գորիսի քաղաքապետի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ»

09:48, շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ.
Գորիսի քաղաքապետի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ: Վերջինիս բնակարան երեկ իրավապահները ծանուցման թերթիկ են տարել, որ ներկայանա իրավապահներին, սակայն տան անդամները ասել են՝ տանը չէ, ու իրավապահները, ծանուցման թերթիկը ձեռքները, հետ են վերադարձել: Ծանուցումը ուղարկել են նաև Գորիսի քաղաքապետարան, որտեղ հայտնել են, որ Առուշ Առուշանյանն արձակուրդի մեջ է: Եթե քաղաքապետը չներկայանա, նրան կրկին բերման կենթարկեն: Ի դեպ, Առուշանյանի հարցով զբաղվում է միանգամից երկու քննչական մարմին՝ ՀՔԾ-ն և ՀՀ քննչական կոմիտեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

9742 | 0
Facebook