Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է շտապենք, այլապես Թուրքիան ու Ադրբեջանը կանեն»․ Հարություն Մնացականյան

12:24, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
«Պետք է շտապենք, այլապես Թուրքիան ու Ադրբեջանը կանեն»․ Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի երկու հուշում մեր Առողջապահության նախարարությանը, տուրիզմի կոմիտեին և առհասարակ պետական համապատասխան մարմիններին։
     Քանի որ Իրանում Covid-ի դեմ պատվաստանյութը շատ թանկ է և դժվար ձեռքբերովի, դրան գումարած Իրանում չկան այն պատվաստանյութերը, որոնցով պատվաստվելու դեպքում հնարավոր կլինի ստանալ վիզա դեպի Եվրոպա, Իրանից մեծ հոսք է նկատվում ՀՀ` հիմնականում պատվաստվելու համար։ Հոսքը հիմնականում տեղի է ունենում թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։ Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն օդային ճանապարհով եկածները, քանի որ իրենք այն միջին և բարձր խավն են, ովքեր կոնկրետ եվրոպական պատվաստանյութերի համար են եկել։ Ամեն ինչ պետք է արվի, այս տուրիստներին բարձր մակարդակով սերվիս ապահովելու համար, նույնիսկ կարելի է անվճար տուրեր անել, քանի որ իրենք շատ են ծախսելու մեր երկրում` թանկ հյուրանոցներից ու ռեստորաններից օգտվելով։ Նաև տուրեր գինու և կոնյակի գործարաններ, քանի որ իրենց համար շատ հետաքրքիր է այդ ոլորտը։ Ինչ վերաբերում է ցամաքայինով եկողներին՝ պետք է Մեղրիում պատվաստանյութերի քանակը խիստ կրճատել, պատվաստել միայն վարորդներին և պատվաստման գործընթացները կազմակերպել կուրորտային քաղաքներում, որ ստիպված մտնեն քաղաքներ և երկրում տուրիզմի աճին զարկ տան։
     Պարսիկներն արդեն հումորային վիդեոներ են հանում, թե ոնց են գնում ՀՀ պատվաստանյութի հետևից։ Հաջորդ ամենակարևոր քայլը. շտապ թռիչքուղիներ բացել դեպի Թեհրան-Գյումրի, Թավրիզ-Գյումրի, որի շնորհիվ Գյումրին էլ կսկսի շնչել։ Մենք պետք է շտապենք, այլապես Թուրքիան ու Ադրբեջանը շատ շուտով կանեն այն, ինչ ես ասում էի։
     Ասածս ցանկացած կետի համար պատասխանատու եմ»։

10279 | 0
Facebook