Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը պատրաստ է անել ամեն բան՝ երկիրը պաշտպանելու համար»․ Պեսկով

11:00, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
«Պուտինը պատրաստ է անել ամեն բան՝ երկիրը պաշտպանելու համար»․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ամեն բան անել՝ իր երկիրը պաշտպանելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
     «Բոլորս՝ որպես ռուսաստանցիներ, միշտ պետք է իմանանք մեկ բան՝ մեր նախագահը միշտ պատրաստ է անել ամեն բան՝ մեր երկիրը պաշտպանելու համար, եթե անհրաժեշտ լինի»,- Россия 24 հեռուստաալիքի եթերում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Պուտինը հրաման տալ կրակ բացել ՆԱՏՕ-ի նավերի վրա՝ ՌԴ սահմանների խախտման դեպքում:
     Ընդ որում, նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ դրա մասին մտածել պետք չէ, քանի որ մտքերը նյութականանում են։
     «Աստված մի արասցե։ Պետք չէ ո՛չ մտածել, ո՛չ խոսել դրա մասին»,- հավելել է նա։

4573 | 2
Facebook