Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճապոնացիներն «ուտելի դիմակ» են ստեղծել կորոնավիրուսից պաշտպանվելու համար

00:12, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
Ճապոնացիներն «ուտելի դիմակ» են ստեղծել կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Ճապոնիայում Goku no Kimochi the Labo փորձարարական լաբորատորիայում սեխի հացից դիմակ են ստեղծել, որը թխում է երկրում հայտնի խանութների ցանցը:
     Մասնագետները պնդում են, որ պաշտպանիչ դիմակի զվարճալի տեսքը չի ազդում նրա գլխավոր ֆունկցիայի վրա։ Այն ավելի պաշտպանիչ է, քան սովորականը։
     Դիմակը հաջողությամբ փորձարկվել է Unitika Garmentec հետազոտական ինստիտուտում։
     Թեստի արդյունքները ցույց են տվել, որ հացից դիմակը վարակների դեմ ավելի լավ պաշտպանություն է ապահովում, քան սովորական դիմակները:
     Այդ պատճառով փորձագետները հաստատել են, որ այն կարելի է օգտագործել համապատասխան նպատակներով։
     Այնուամենայնիվ, մոտ ժամանակներս ընկերությունը նախատեսում է այն թողարկել որպես «աշխարհի ամենաուրախ դիմակը՝ հացի սիրահարների երազանքներն իրականացնելու համար»: «Համեղ» պաշտպանությունը վաճառքում հայտնվել է հունիսի 10-ին։
     Նշվում է, որ դրանք ինտերնետ-խանութների միջոցով կվաճառվեն 5 հատը՝ 16,44 դոլարով:

5438 | 0
Facebook