Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Սա Ադրբեջանի պլաններն են միջնաժամկետ ապագայում». ադրբեջանագետ

23:45, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
«Սա Ադրբեջանի պլաններն են միջնաժամկետ ապագայում». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ հիմնական խնդիրը նրանում ա, որ նիկոլի ընտրողը իմ փոխարեն նաև լեգիտիմացրեց պատերազմի արդյունքների հետ հայ հասարակության համաձայնությունը։ Եվ դա հասկանում են այդ թվում Ադրբեջանում։ Մի կողմ թողնենք սալյուտները ու ցնծությունը Ադրբեջանում։ Իրենք պրագմատիկորեն են մոտենում հարցին՝ Նիկոլը ստացավ ևս մեկ անգամ մանդատ մեր անունից հերթական զիջումների գնալու, հետևաբար կարելի ա շարունակել պրեսսինգը՝ Սյունիքում միջանցք, Ադրբեջանի սահմանների ճանաչում, խաղաղ պայմանագիր։
     Սա Ադրբեջանի պլաններն են միջնաժամկետ ապագայում։ Սա հասկանում են նիկոլին չընտրողները, հավանաբար նաև հասկանում են ընտրությունների չգնացածները ու չնայած, որ մենք միասին տոկոսային մեծամասնություն ենք։ Բայց մեր ապագան որոշելու ա նիկոլին ընտրած փոքրամասնությունը, եթե դեմը չառնենք»:

| | |
4000 | 8
Facebook