Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ

16:50, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
     Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն:
     Ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն:
     Որոնումների նոր ուղղությունների և դրանց արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»:

1610 | 0
Facebook