Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին, ի պատիվ մահացած ամուսնու՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի 100-ամյակի, վարդի նոր տեսակ է տնկել: Այն Եղիսաբեթ 2-րդին նվիրել է թագավորական այգեգործական միությունը, գրում է Express-ը։
Միության նախագահ Քիթ Վիդն ընդգծել է, որ ծաղիկն անվանել են արքայազն Ֆիլիպի պատվին՝ «Էդինբուրգի դուքսի վարդը» (The Duke of Edinburgh Rose): Բույսը խորհրդանշում և հիշեցնում է բոլոր «հրաշալի բաները, որոնք արքայազն Ֆիլիպը կատարել է իր կյանքի ընթացքում»: Վարդի նոր տեսակը կարելի է նաև գնել. հավաքված միջոցները կուղղվեն «Կենդանի ժառանգություն» հիմնադրամին, որը զբաղվում է երեխաներին օգնելով:
Եղիսաբեթ II-ը շնորհակալություն է հայտնել Վիդին գեղեցիկ նվերի համար և նշել, որ դա իր կողմից շատ գեղեցիկ քայլ է: Թագուհին ու Վիդը նոր թուփը տնկել են Վինձոր ամրոցի այգում։
Հիշեցնենք՝ Արքայազն Ֆիլիպը մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ին՝ 99 տարեկան հասակում։