Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիմնավոր կասկած ունեմ, որ Շուշին հանձնվել է. 5 միլիարդի խոսակցությունը պարապ խոսակցություն չէր». Քոչարյան

13:50, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«Հիմնավոր կասկած ունեմ, որ Շուշին հանձնվել է. 5 միլիարդի խոսակցությունը պարապ խոսակցություն չէր». Քոչարյան

«Շուշի մտել են առանց որևէ տեխնիկայի, առանց բանի: Հադրութից անտառներով եկել, հասել են ու մտել: Կասկածները հենց դրանից են գալիս, թե ինչու ամբողջ ճանապարհին որևէ տեղ իրենց չեն կանգնեցրել»,- թալինցիների հետ հանդիման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռ. Քոչարյանը՝ անդրադառնալով պատերազմի թեմային: «Դրա համար մարդիկ հիմնավոր կասկած ունեն՝ մտածելու, որ գործարք է եղել, որ Շուշին հանձնվել է. ես այդ հիմնավոր կասկածն ունեմ: Ու 5 մլրդի մասին խոսակցությունը պարապ խոսակցություն չէր: Այս իշխանափոխությունից հետո է միայն պարզվելու՝ ինչ է կատարվել»,- հավելել է նախկին նախագահը:

5900 | 0
Facebook