Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիգերիայում գրոհայինները դպրոցից 200 երեխայի են առևանգել

11:50, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Նիգերիայում գրոհայինները դպրոցից 200 երեխայի են առևանգել

Նիգերիայի արևմուտքում գտնվող Նիգեր նահանգի Թեգինա քաղաքում մի խումբ զինված անձինք հարձակվել են գիշերօթիկ դպրոցի վրա: Նրանք առևանգել են 200 աշակերտի, հայտնում է Vanguard-ը։

Տեղի բնակիչների խոսքով՝ մայիսի 30-ին զինյալները ներխուժել են դպրոցի տարածք։ 1 մարդ սպանվել է, ևս 1-ը ծանր վնասվածքներ ստացել։

Նիգեր նահանգի պաշտոնական ներկայացուցիչը Reuters գործակալությանը հաստատել է ուսումնական հաստատության վրա հարձակման և դպրոցականների առևանգման փաստը: Նա հրաժարվել է նշել առևանգված աշակերտների թիվը։

7005 | 0
Facebook