Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկնել է բնակելի տան վրա․ կան զոհեր

13:36, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկնել է բնակելի տան վրա․ կան զոհեր

ԱՄՆ Միսիսիպի նահանգում քաղաքացիական փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է առնվազն 2 մարդ, հայտնում է WDAM հեռուստաալիքը։

Հեթիսբերգ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ռայան Մուրի խոսքով՝ իրավապահները երեքշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 23.20-ին ահազանգ են ստացել ինքնաթիռի կործանման մասին: Ոստիկանությունը հաստատել է զոհերի առկայությունը, սակայն չի նշել զոհերի ճշգրիտ թիվը։
     Իր հերթին քաղաքային հրշեջ ծառայության պետի օգնականը հայտնել է, որ ինքնաթիռի՝ բնակելի տան վրա ընկնելու հետևանքով 2 մարդ է զոհվել:
     Նշվում է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Դեպքի վայրում դադարեցվել է երթևեկությունը։

8105 | 0
Facebook