Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովն առաջարկել է զրոյից սկսել ռուս-ամերիկյան հարաբերությունները

21:44, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Լավրովն առաջարկել է զրոյից սկսել ռուս-ամերիկյան հարաբերությունները

Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները կախված լինեին միայն Մոսկվայից, ապա ՌԴ-ը կձգտեր դրանց կարգավորմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով որ ռուսական կողմը Վաշինգթոնին առաջարկել է զրոյացնել դիվանագիտական կոնֆլիկտը, սակայն ինչպես Բարաք Օբամայի, այնպես էլ Ջո Բայդենի վարչակազմը շարունակում են նույն «թեքության վրա սահել»: «Եթե դա միայն մեզանից կախված լիներ, ամենայն հավանականությամբ, մենք կվերադառնայինք նորմալ հարաբերությունների և որպես առաջին ու ամենաակնհայտ ու ոչ բարդ քայլ՝ կզրոյացնեինք այն գործողությունները, որոնք իրականացվել են ռուս և ամերիկացի դիվանագետների աշխատանքի սահմանափակումների համար»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման իր հեռանալուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ կալանքի տակ է վերցրել ռուսական ունեցվածքը՝ խախտելով Վիեննայի կոնվենցիան և վտարելով ռուս դիվանագետներին։ Նա նաև հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմին ևս չհաջողվեց իրադրությունը նորմալ հուն վերադարձնել:

3488 | 0
Facebook