Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու». Ռոբերտ Քոչարյան

12:12, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
«Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հատվածներ՝ աջակիցների հետ երեկվա հանդիպումից.
     «Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում։
     • Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը։
     • Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել»։

7362 | 0
Facebook