Խնդրում ենք սպասել...

Հումոր

«Հասկանո՞ւմ եք՝ ինչի ձու չկար խանութներում». համացանցը ծաղրում է Ծառուկյանի որդու հարսանեկան տորթը

21:08, կիրակի, 11 ապրիլի, 2021 թ.
«Հասկանո՞ւմ եք՝ ինչի ձու չկար խանութներում». համացանցը ծաղրում է Ծառուկյանի որդու հարսանեկան տորթը

Համացանցը շարունակում է քննարկել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը, որը կայացել է երեկ: Ըստ որոշ լուրերի, հարսանեկան ծախսերը կազմել են 3.940.000 դոլար:

Համացանցի հեգնանքի թեմա է դարձել հատկապես հարսանեկան հսկայական տորթը, որն, ըստ լուրերի, արժեցել է 70 հազար դոլար: Օգտատերերը կատակում են, թե հենց այդ տորթն էր օրեր առաջ Հայաստանում առկա հավկիթի դեֆիցիտի պատճառը: Ոմանք էլ տարակուսած հարցնում են՝ ինչպես են այն կտրելու և ստանում պատասխան՝ ուղղաթիռով:

Ոմանք էլ տորթը համեմատում են բրիտանական արքայազն Ուիլյամի հարսանեկան՝ համեմատաբար շատ ավելի փոքր ու համեստ տորթի հետ. «Ա՛, Ծառուկյա՛ն ջան, չե՞ս կարմ էս գեղցի չտեսներին հարսանիք անելու ձևը սոցորեցնես»:

99161 | 2
Facebook