Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ բացառում, որ կարող են թերացումներ լինել»․ Մեսրոպ Առաքելյան

14:28, չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
«Չեմ բացառում, որ կարող են թերացումներ լինել»․ Մեսրոպ Առաքելյան

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Մեսրոպ Առաքելյանը անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, ըստ որի զոհված զինծառայողների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարունակում են վարկի մարում պահանջել, ասաց, որ չի բացառում հնարավոր թերացումները։

«Հենց պատերազմի ընթացքում Կառավարությունը նախաձեռնեց փոփոխություն հարկային օրենսգրքում, որը բանկերին հնարավորություն է տալիս այդ գործընթացն իրականացնել առանց հավելյալ հարկային պարտավորություններ ստանձնելու»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ մոտ երեք միլիարդ վարկային պարտավորություններ են ներվել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից։

«Իհարկե, չեմ բացառում, որ որոշ դեպքերում հնարավոր է թերացումներ եղած լինեն, սակայն համակարգային առումով կարող ենք ասել, որ գլոբալ խնդիր չկա»,- ասաց Առաքելյանը, նշելով, որ իրենց փոխանցված խնդիրները փորձում են արագ կարգավորել։

«Չեմ բացառում, որ կարող են թերացումներ լինել»․ Մեսրոպ Առաքելյան
5058 | 1
Facebook