Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին

19:40, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
Առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին:
     Նախագիծը քննարկման է ներկայացրել ԱԱԾ-ն: Ըստ նախագծի, Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ ծառայության պետի ներկայացմամբ: Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ծառայության պետը:
     Նախատեսված է, որ օրենքն ընդունելուց հետո Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի աշխատակիցները կշարունակեն պաշտոնավարել որպես վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության աշխատակիցներ:

3716 | 0
Facebook