Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հորդորում եմ` օգտվել Ձեզ տրված վերջին շանսից». Գևորգ Պետրոսյան

15:20, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
«Հորդորում եմ` օգտվել Ձեզ տրված վերջին շանսից». Գևորգ Պետրոսյան

«Պարոն նախագահ, ես Ձեզ շատ եմ քննադատել, բայց ես հիմա հորդորում եմ` օգտվել Ձեզ տրված վերջին շանսից՝ չընկալվել էդ ապիկար վարչապետ կոչեցյալի կամակատար»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետի հայտարարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջինին պաշտոնանկ անելու միջնորդությանը, ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես նրան վարչապետ չեմ համարում. նա վարչապետի աթոռին չամռված, կառչած, սոսնձված անձ է: Այն գործողությունները, որոնք առերևույթ խախտում են ՀՀ սահմանադրության կոնկրետ դրույթները, Հանրապետության նախագահն իրավունք ունի դրանք վիճարկել դատարանում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը որպես իրավաբան վստահեցնում է, որ Օնիկ Գասպարյանն իր այդ հայտարարությամբ չի խախտել Սահմանադրության որևէ դրույթ:

«Հորդորում եմ` օգտվել Ձեզ տրված վերջին շանսից». Գևորգ Պետրոսյան
4894 | 1
Facebook