Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկով

15:30, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
«Կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկով

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ «չպայթած կամ 10%-ով պայթած» «Իսկանդեր» հրթիռային համալիրների մասին։

Վարչապետի մամուլի խոսնակն ասել էր, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են այդ հայտարարությունը և «առկա փաստերի ու տեղեկությունների համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը հանգել է այն եզրակացության, որ տվյալ իրավիճակի վերաբերյալ իրեն սխալ է զեկուցվել»:
     «Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնվել է»,- ասել է Պեսկովը:

7619 | 0
Facebook