Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա մեծ հաղթանակ է». Վազգեն Մանուկյան

18:15, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«Սա մեծ հաղթանակ է». Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քիչ առաջ հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության չստորագրումը մեծ հաղթանակ է. «Ողջունում ենք Հանրապետության նախագահի այս որոշումը: Մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես՝ բանակը ժողովրդի կողքին: Այժմ նախագահն էլ կանգնեց բանակի կողքին: Ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը: Ես դիմում եմ բոլոր այդ կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակին, հակառակ դեպքում դուք դեմ եք բանակին»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ այժմ իրենք «հաղթական երթով շարժվելու են փողոցներով», ապա նորից վերադառնալու են իրենց հավաքատեղի՝ Բաղրամյան պողոտա:

7606 | 5
Facebook