Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի. «Հրապարակ»

09:40, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Թեև իշխանությունները մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունների հարցը փակված է, քանի որ չկա հանրային պահանջ, սակայն վերջին զարգացումներից հետո կրկին վերադարձել են դրան և հանգամանալից պատրաստվում են ընտրություններին։ Կառավարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված հերթական նախագիծը, ըստ իշխանական մեր աղբյուրի, կարելի է նախընտրական քայլերի շարքում դասել։ Նախագծով առաջարկվում էր ռազմական դրության պայմաններում պաշտոնավարման ժամկետները լրացած քաղաքապետերին և գյուղապետերին ազատել, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, իսկ ավագանիների պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև ընտրություններ:

Հիշեցնենք, որ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն անցկացվում։ Ժամանակավոր համայնքապետերի ինստիտուտը ներդնելով՝ իշխանությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ համայնքապետերի ընտրությունների ժամանակ կարող են անցանկալի անձինք գալ այդ պաշտոններին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6693 | 0
Facebook