Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլի կողքին կանգնած 2-3 օլիգարխներ փորձում են մարդկանց զենք տալ»․ Իշխան Սաղաթելյան

16:35, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
«Նիկոլի կողքին կանգնած 2-3 օլիգարխներ փորձում են մարդկանց զենք տալ»․ Իշխան Սաղաթելյան

«Բոլորդ տրամադրվեք, որ անհրաժեշտության դեպքում պետք է գիշերենք այս հրապարակում․․․ Տաք հագնվեք, պատրաստ եղեք վճռական պայքարի։ Ըստ սցենարների՝ մենք միասին մեր այսօրվա բոլոր գործողությունները կազմակերպենք»,- այսօր Ազատության հրապարակից դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նաև հատուկ կոչ եմ անում, եթե անհրաժեշտ լինի, Նիկոլի կողքին կանգնած 2-3 օլիգարխների անունները կհնչեցնեմ, ովքեր փորձում են մարդկանց զենք տալ, հագուստ հասցնել, ուղղորդել սադրանքների։ Հատ-հատ անուններդ գիտենք․ չփորձեք գնալ սադրանքների՝ ժողովրդի վրա զենք կիրառել»,- ասաց Սաղաթելյանը։

4435 | 0
Facebook