Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար՝ Երևանում

23:30, չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
Մահվան ելքով ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ փետրվարի 17-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ինչի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը,

«Ժամը 21:00-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել են Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է: Դեպքի վայր ժամանակ շտապօգնության բժիշկներն արձանագրել են Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը։ Եվս երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց»,– նշված է կայքում։

Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ ստեղծելը։ Վերոհիշյալ մեքենան վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Toyota-ին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

5800 | 0
Facebook