Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Բայդենին նամակ է թողել

19:30, չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
Թրամփը Բայդենին նամակ է թողել

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, ավանդույթի համաձայն, նամակ է թողել նորընտիր նախագահ Ջո Բայդենին։ Թե ինչի մասին է գրել հեռացող առաջնորդը, հայտնի չէ, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:
     ԱՄՆ-ում ավանդույթ կա. երդմնակալության օրը նախագահը, ով լքում է պաշտոնը, իր իրավահաջորդին լավագույն մաղթանքներով ու խորհուրդներով նամակ է թողնում: Սովորաբար, նամակը թողնում են աշխատասենյակի օվալաձև սեղանի վրա։
     Նշվում է, որ Մելանյա Թրամփը նույնպես «կարճ ողջույնի խոսք» է թողել ԱՄՆ ապագա առաջին տիկնոջը:

7274 | 0
Facebook