Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն

19:05, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՐՑԱԽՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ․
     ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ
     Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։
     Մասնավորապես 2021թ հունվարից սկսած 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։
     Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։
     Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից։

2234 | 0
Facebook