Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայթյուն՝ Սյունիքի մարզում. 2 փրկարար վնասվածքներ են ստացել

15:30, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Պայթյուն՝ Սյունիքի մարզում. 2 փրկարար վնասվածքներ են ստացել

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Որոնողական աշխատանքների ընթացքում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում.
     Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը տարբեր աստիճանների վիրավորում են ստացել:
     Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այնուհետև նրանց տեղափոխել են Կապանի հիվանդանոց:
     Ավելացնենք, որ փրկարար-որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ ԱԻՆ մեր գործընկերները»:

6777 | 0
Facebook