Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում ավելի քան 60 մարդ է զոհվել ձյունը մաքրելիս

14:25, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Ճապոնիայում ավելի քան 60 մարդ է զոհվել ձյունը մաքրելիս

Ճապոնիայում ձյան տակ մնացած տների մաքրման հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 60-ը, հայտնել է պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար Կաձույոսի Ակաբան:
     Նա ասել է, որ կառավարությունն արտակարգ ֆինանսական օգնություն կցուցաբերի երկրի հյուսիսային շրջաններին, որտեղ ձյան մաքրման համար բավարար ռեսուրսներ չկան:
     «Պետությունն արագորեն կհաշվարկի անհրաժեշտ գումարը և օգնություն կտրամադրի ձյան անվտանգ մաքրման համար։ Մենք խիստ մտահոգված ենք մաքրման ժամանակ զոհվածների ռեկորդային թվով»,- ասել է նախարարը՝ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեջբերել է ТАСС-ը:
     Նախարարի խոսքով՝ զոհերի թիվն արդեն գերազացել Է նախորդ ցավալի ռեկորդը, որը սահմանվել Էր 2017-2018թթ․ ձմռանը: Զոհվածների մեծ մասը տարեց մարդիկ են, ովքեր ձյունը մաքրելիս ընկել են իրենց տան տանիքից։
     Ձյան առատ տեղումները Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում և Հոկայդո կղզում շարունակվում են անցած տարվա դեկտեմբերից:

7919 | 0
Facebook