Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը». Արամ Սարգսյան

14:05, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը». Արամ Սարգսյան

«Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը, որն ասում է՝ Ղարաբաղի հարցը լուծված է և հղում է անում ՌԴ նախագահին»,- Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացներ, քանի որ Մոսկվայում չկարողացավ լուծել գերիների հարցը: «Հանդիպումը եռակողմ էր, դրան չէր մասնակցում Թուրքիան, վերջինը մտածում է՝ Ադրբեջանը թռնում է իր գլխից, ինքնուրույն քայլեր է անում: Ադրբեջանցիներն էլ համարում են, որ խնդիրը լուծված չէ՝ Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում էլ ռուսական զորքեր կան... Եթե մենք խոսում ենք մեր անկախության, ինքնիշխանության մասին, որը պատերազմից հետո զիջել ենք որոշակի առումներով Ռուսաստանին, ապա Ադրբեջանը դեռ տաք է, չի զգում, ինքը ոչ միայն ՌԴ-ին է զիջել, այլ նաև՝ Թուրքիային»,- շարունակեց Արամ Սարգսյանը:

«Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը». Արամ Սարգսյան
| | |
3455 | 0
Facebook
COMMENT.am