Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ունենալու ենք սահմանապահ զորքեր, ունենալու ենք մշտական զորքեր». Վիտալի Բալասանյան

23:25, երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ.
«Ունենալու ենք սահմանապահ զորքեր, ունենալու ենք մշտական զորքեր». Վիտալի Բալասանյան

«Ադրբեջանը բարձրաձայնում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, դա իրականությունից շատ հեռու է։ Կան տեղեր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն սահմանային խախտումներ է արել, բայց դա ժամանակվոր է։ Ուզում եմ մեր ժողովրդին ի լուր տալ, որ լինելու է սահմանների ճշտում, լինելու է մեր ստատուսի հարցը։ Այն շրջանները, որ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մենք վերադարձնելու ենք։ Ուզում եմ մեր ժողովրդին հույս տալ, վստահեցնել, որ այդ աշխատանքները տանելու ենք»,- Արցախի Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ Արցախում զորքերը համալրելու խնդիր կա։

Վ․ Բալասանյանը կոչ է արել ժողովրդին՝ ակտիվ մասնակացություն ունենալ բանակաշինության հարցում․ «Այդ մարդիկ պայմանագրային հիմունքներով վճարվելու են և բարձր աշխատավարձ են ստանալու։ Պետք է անցնենք սահմանապահ ծառայության։ Ունենալու ենք սահմանապահ զորքեր, ունենալու ենք մշտական զորքեր։ ՊԲ-ն ենթարկվելու է անվտանգության խորհրդին։ Ունենալու ենք պայմանագրային պահեստազոր և աշխարհազոր։ Աշխարհազորը 40-50-ից բարձր տարիքի մարդիկ են։

Թող ոչ ոք չկասկածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան մեզ չեն թողնի, որ Արցախի Հանրապետությունն ունենա Զինված ուժեր»,- ասաց նա։

Շարունակելով խոսքը՝ Բալասանյանը նշեց․ «Մենք ունենալու ենք մեր սեփական ԶՈւ-ն, ոստիկանական կառույցը՝ ուժեղացված գումարտակով, ԱԱԾ կառույցը՝ ուժեղացված գումարտակով։ Խնդիր է դրվելու հակաահաբեկչական գործողություններ իրականացնելը, քանի որ երբևէ չի բացառվում, որ ԱՀ տարածքում ահաբեկչական գործողությունները կկրկնվեն, ինչը թույլ չենք տալու»։

6424 | 0
Facebook