Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզի քաղաքապետարանին տուգանել են չափազանց շատ կին ղեկավարների համար

23:10, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Փարիզի քաղաքապետարանին տուգանել են չափազանց շատ կին ղեկավարների համար

Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը 90 հազար եվրո տուգանք կվճարի՝ քաղաքային վարչակազմում կանանց շրջանում չափազանց շատ ղեկավար պաշտոններ հատկացնելու համար: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Անն Իդալգոն՝ ելույթ ունենալով քաղաքային խորհրդի նիստում, որի գրառումը տեղադրված է Twitter-ում:

«Քաղաքը պետք է տուգանք վճարի ղեկավար պաշտոններում չափազանց շատ կանանց նշանակելու համար։ Քաղաքը պետք է տուգանք վճարի, քանի որ նշանակումների 69%-ը կանայք են (11 կին, 5 տղամարդ): Ըստ վերահսկող մարմինների, ղեկավար կազմը չափազանց ֆեմինիստական է դարձել»,- հայտարարել է Իդալգոն։
     Խախտումները տեղի են ունեցել դեռ 2018-ին նոր պաշտոնների բաշխման ժամանակ, սակայն այն միայն վերջերս է բացահայտվել՝ Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության նախարարության կողմից աուդիտի ընթացքում։
     Օրենքի համաձայն, պաշտոններ նշանակելիս տղամարդկանց և կանանց նշանակումը պետք է լինի առնվազն 60/40% հարաբերակցությամբ, իսկ իդեալական դեպքում պետք է հավասար լինի։
     «Այդ տուգանքն ակնհայտորեն աբսուրդ է։ Ավելին, այն անարդար է, անպատասխանատու և վտանգավոր»,- ընդգծել Է Իդալգոն։

12274 | 0
Facebook