Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցանկանում եմ իմ խոսքն ասել». Արամե

09:00, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
«Ցանկանում եմ իմ խոսքն ասել». Արամե

Երգիչ Արամեն «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ ու խելացի հայ ժողովուրդ:
     Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ պարտադրեցին, որպեսզի մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատերազմ, իսկ հիմա էլ ներքին պառակտում՝ հայրենասերների և դավաճանների:
     Ես՝ որպես հայ ազգի երգիչ, և մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան ապրելու, արարելու և շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել․
     Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․
     Ստանալով ինչ-որ ինֆորմացիա, մի՛ փորձեք միանգամից անցնել վիրավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ: Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն: Ինչու ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտանգ է սպառնում, և ինչու ենք իրար անխնա վիրավորում, երբ վտանգը թուլանում է: Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից:
     Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։
     Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»:

5682 | 0
Facebook