«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ էր ասում, որ Բերձորը մնալու հայկական քաղաք: Դուք, իհարկե, «մեղավոր չեք»՝ Ալիևն է պայմանավորվել ռուսների հետ: Բայց մի օր նույն Ալիևը կարող է պայմանավորվել նույն ռուսների հետ՝ Մեղրիում կամ Քաջարանում ադրբեջանական վարչակազմ նշանակելու մասին: Պետության չգոյության պայմաններում, երբ ձեր ողջ ուշադրությունը ձեր աթոռները պահելու վրա կենտրոնացած, դա միանգամայն հնարավոր է»: