Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսինքն՝ այս մարդը ճիշտ է համարում վերջին 2,5 տարվա դիվանագիտությունը». Կ․ Հարությունյան

02:05, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Այսինքն՝ այս մարդը ճիշտ է համարում վերջին 2,5 տարվա դիվանագիտությունը». Կ․ Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում ունեցել ենք ձախողում և դա պետք է ճիշտ գնահատել, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում»,- սա ԱԳ նոր նախարարն է ասել:
     Այսինքն, այս մարդը ճիշտ է համարում վերջին երկուսուկես տարվա դիվանագիտությունը, որը հիմնված էր ռազմատենչ հայտարարությունների, թշնամուն հղված հաթաթաների, նույն՝ Սևրի դաշնագիրն արտաքին քաղաքականության կարևոր մասը դարձնելու, չեմ հոգնի ասել՝ Ալիևին ժողովրդավարության դասեր տալու վրա: Բայց ափսոս, որ նոր նախարարը չի մանրամասնել, թե հատկապես ինչն էր սխալ ռազմադաշտում: Հնարավո՞ր է, որ նա նկատի է ունեցել վերջին երկուսուկես տարում ասենք, բանակը ոչ ճիշտ զենքերով սպառազինելը, կամ գուցե բանակի կազմակերպման հետ կապված այլ հարցեր, որոնց մասին խոսեց Մովսես Հակոբյանը: Եվ եթե այո, նախարարի կարծիքով այդ ամենի համար ո՞վ է պատասխանատու»:

2831 | 0
Facebook