Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանցի զինվորներն անարգում են Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը». Սոլովյով

15:05, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանցի զինվորներն անարգում են Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը». Սոլովյով

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որը նկարահանվել է Լեռնային Ղարաբաղի Ավետարանոց գյուղում և ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորներն անարգում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:

Սոլովյովը մեկնաբանել է տեսանյութը․ «Ոչ մի անսովոր բան, պարզապես ադրբեջանցի զինվորներն Ավետարանոց գյուղում շիշը դրել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի վրա և կրակելու հմտություններն են զարգացնում»:

10185 | 1
Facebook