Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր

11:15, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր

Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը` ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը: «Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշել է Սարգսյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

8619 | 0
Facebook