Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի՝ որպես իսկական հայ ասպետի»․ Արայիկ Հարությունյան

17:10, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.
«Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի՝ որպես իսկական հայ ասպետի»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…
     Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի…
     Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:
     Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:
     Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:
     Հազա՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին:
     Հ.Գ.
     Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը»:

«Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի՝ որպես իսկական հայ ասպետի»․ Արայիկ Հարությունյան
«Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի՝ որպես իսկական հայ ասպետի»․ Արայիկ Հարությունյան
«Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի՝ որպես իսկական հայ ասպետի»․ Արայիկ Հարությունյան
«Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի՝ որպես իսկական հայ ասպետի»․ Արայիկ Հարությունյան
| | |
8901 | 0
Facebook