Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ պահանջել են դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

16:45, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ պահանջել են դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ պահանջել են դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

«ԱՄՆ վարչակազմը պետք է ականջալուր լինի իր սեփական հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ հարձակումը: Ականջալուր լինի նաև Կոնգրեսի կոչին, որը պահանջում է՝ երկկուսակցական հիմունքներով պատժամիջոցներ սահմանել Էրդողանի և Ալիևի ռեժիմի դեմ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
     Նրա խոսքով, Ներկայացուցիչների պալատը պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում հզոր ազդանշան ուղարկի ոչ միայն Անկարային և Բաքվին, այլև Սպիտակ տանը և ԱՄՆ ֆինանսների նախարարությանն այն մասին, որ Վաշինգթոնի անգործությունն արդեն շատ անմեղ մարդկանց կյանքեր է խլել:

11471 | 0
Facebook