Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի ոստիկանը հեծանիվը վարել է պառկած ցուցարարի գլխի վրայով

22:00, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Ամերիկացի ոստիկանը հեծանիվը վարել է պառկած ցուցարարի գլխի վրայով

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է բողոքի ակցիան ցրող ոստիկաններից մեկը հեծանիվը վարում պառկած ցուցարարի գլխի վրայով: Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգթոնի նահանգի Սիեթլ քաղաքում: Այս տեսանյութն արդեն հարուցել է ականատեսների ու Black Lives Matter շարժման բոլոր համակիրների զայրույթը: Ճիշտ է, ոստիկանն այս տարօրինակ արարքից առաջ իջել է հեծանիվից, իսկ ցուցարարը լուրջ վնասվածքներ չի ստացել, այնուամենայնիվ, պատժից իրավապահը չի կարող խուսափել:

7185 | 0
Facebook