Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնիին թունավորել են «Նովիչոկ»-ի կատարելագործված տեսակով. ինչպես է նա ողջ մնացել

23:25, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Նավալնիին թունավորել են «Նովիչոկ»-ի կատարելագործված տեսակով. ինչպես է նա ողջ մնացել

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» քիմիական խմբի նոր կատարելագործված տարբերակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հայտարարել է Die Zeit օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այս լուրը, սակայն, դեռևս պաշտոնապես հաստատված չէ: Ըստ աղբյուրի՝ այս նյութը նախկինում հայտնի չի եղել փորձագետներին, այն առավել վտանգավոր է ու մահաբեր, քան մինչ այդ ուսումնասիրված «Նովիչոկ»-ները: Հաղորդվում է նաև, որ նյութը հայտնաբերվել է Նավալնիի ձեռքերին և ջրի շշի պռունկին, որից նա խմել է: Այս նոր տարբերակը գործում է առավել դանդաղ:

Ըստ գերմանական կողմի վարկածի՝ ՌԴ Դաշնային ծառայության գործակալներից մեկն, ով հետևելիս է եղել Նավալնիին կամ հատուկ նպակադրված եկել է Տոմսկ ու Նավալնիի թեյին թույն խառնել օդանավակայանում կամ էլ քսել թեյի բաժակին:

Բեռլինում կարծում են, որ փաստը, որ Նավալնին ողջ է մնացել, դեպքերի բարեհաջող ընթացքի մասին է վկայում: Նրա կյանքը փրկել է նախ օդաչուն, ով արագ արձագանքել է ու հարկադիր վայէջք կատարել և Օմսկի բժիշկներն, ովքեր նրան անհապաղ ներարկել են ատրոպին:

6450 | 0
Facebook