Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ներառի պատժամիջոցների ցուցակում

10:40, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ներառի պատժամիջոցների ցուցակում

Եվրոմիությունը պատժամիջոցների ցանկում չի ներառի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` հատկապես Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնում է Welt-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Վերոհիշյալ երկրները հայտարարել են, որ անհրաժեշտ է պահպանել կապի ուղիները Բելառուսի ընտրված առաջնորդի հետ՝ չնայած երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Այսպիսով, Բեռլինում, Փարիզում և Հռոմում կարծում են, որ Լուկաշենկոյին «սև ցուցակում» ընդգրկելը կհանգեցնի Մինսկի հետ երկխոսության լիակատար խզման:

Բելառուսի նախագահի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն կողմ էին արտահայտվել մերձբալթյան երկրներն ու Լեհաստանը:

4903 | 0
Facebook